Սանկտ Պետերբուրգում նացիոնալ-բոլշեւիկները Լենինի մահվան օրը հարձակվել են «Գազպրոմի» շենքի վրա


00:24 , 22 հունվար, 2017

 Սանկտ Պետերբուրգում նացիոնալ-բոլշեւիկները Լենինի մահվան օրը հարձակվել են «Գազպրոմի» շենքի վրա Yerkir.am-ը գրում է.
 Սանկտ Պետերբուրգում նացիոնալ-բոլշեւիկների գաղափարներին հարող մի խումբ մարդիկ այրել են Անգլիական ափին գտնվող «Գազպրոմի» շենքի վրա կախված դրոշները: Ակցիան կազմակերպվել էր բոլշեւիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի մահվան օրը:
 Նացիոնալ-բոլշեւիկները՝ դիմակներով եւ շարֆերով փակած դեմքերով, արգելափակել են գրասենյակի դռները, այրել մուտքի մոտ կախված ընկերության դրոշները եւ դրանց տեղում ԽՍՀՄ դրոշներ են կախել: