Սերժ Սարգսյան. «Մեր առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է»


00:12 , 22 հունվար, 2017
Panorama.am-ը գրում է.
 «Գիշերային տեսանելիության սարքերի խնդիրն այսօր ամբողջովին լուծված է»,-զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է  նախագահ Սերժ Սարգսյանը:
 «Կարող եմ պաշտոնապես ասել, որ մենք չունենք դիրք, որտեղ չլինի գիշերային տեսանելիության սարք, գիշերային տեսանելիության նշանոց: Բացի դրանից, մեր առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է»,-նշել է Սարգսյանը:
 Անդրադառնալով պաշտպանական անձնակազմին տեղափոխող տեխնիկական միջոցների նորացման խնդրին՝ նախագահն ասել է. «Միայն տարեվերջին մի քանի հարյուր «КАМАЗ»  ենք ձեռք բերել: Այս տարի ևս գործընթացը շարունակվելու է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: