23:14 , 21 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Էս կյանքում էնքան ախմախություն կա, որ լսում եք, պարտադի՞ր է՝ լսեք: Այսպես արձագանքեց նախագահ Սերժ Սարգսյանը, երբ զորացրված զինծառայողներից մեկը նկատեց, թե ՛՛զորացրվելուց հետո հողեր հանձնելու մասին խոսակցություններ է լսել՛՛:
Նշենք, որ երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների հետ: Հանդիպիման տեսաձայնագրությունը հեռարձակվում էր Հանրային հեռուսատընկերությունով:
՛՛Մի հավատա այդ խոսակցություններին: Ես հետո ո՞նց պետք է քո աչքերի մեջ նայեմ՛՛,-դիմելով հարցը հնչեցրած զինծառայողին՝ ասաց Սերժ Սարգսյանը: