Իտալիայում երեխաների տեղափոխող ավտոբուս է հրկիզվել, առնվազն 16 զոհ կա


20:00 , 21 հունվար, 2017

 Իտալիայի Վերոնա քաղաքում հունվարի լույս 21-ի գիշերը դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի և հրդեհի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով այդ երկրի հրշեջ ծառայությանը:
 Փրկարարների խոսքով՝ զոհերի մարմինները մեծապես այրվել են: 39 մարդ վնասվածքներ է ստացել: Զոհերի թիվը և դեպքի հանգամանքները ճշտվում են:
 Փրկարար ծառայությունների տեղեկությամբ՝ հունգարացի 14-18 տարեկան դպրոցականների տեղափոխող ավտոբուսը բախվել է սյանը, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Դպրոցականները Իտալիայի տարածքով Հունգարիա են վերադառնալիս եղել Ֆրանսիայում անցկացրած արձակուրդից: