Երկու հզոր բաղադրիչ, որոնք մակաբույծներից կմաքրեն ձեր օրգանիզմը


13:44 , 21 հունվար, 2017

Երկու հզոր բաղադրիչ, որոնք մակաբույծներից կմաքրեն ձեր օրգանիզմըBarometer.am-ը գրում է.

Մակաբույծներն օրգանիզմներ են, որոնք սննդարար նյութեր են վերցնում մեր օրգանիզմից, ինչն էլ բացասաբար է անդրադառնում մեր առողջական վիճակի վրա: Մակաբույծների առաջացրած ամենատարածված խնդիրներից են լուծը, փորկապությունը, սրտխառնուքն ու փսխելը, ցածր աշխատունակությունը: Երեխաների մոտ դանդաղում է ֆիզիկական և հոգեկան զարգացումը, վատանում է հիշողությունը:

Մակաբույծները հայտնաբերելու համար անալիզն ավելի լավ է հանձնել լիալուսնի ժամանակ, քանի որ այդ օրերին դրանք մասսայաբար բազմանում են և հայտնաբերելն ավելի հեշտ է դառնում:
Ներկայացված բաղադրատոմսը ձեզ կօգնի ազատվել մակաբույծներից:

Անհրաժեշտ կլինի 100գ կտավատի սերմ և 10գ չորացրած սխտոր: Բաղադրիչները պետք է փոշի դարձնել և խառնել իրար:

3 օրվա ընթացքում ամեն առավոտ այդ խառնուրդից օգտագործեք 2ճ.գ.: Կարող եք խմել տաք ջրով կամ պարզապես ավելացնել նախաճաշին: Դրանից հետո 3 օր ընդմիջում տվեք, այնուհետև նորից խմեք 3 օր: Բուժման կուրսը 1 ամիս է:

Առո՛ղջ եղեք: