Շատերը բնակարաններում բախվում են օդի չորության խնդրին:
Մարդկանց մի մասը նկատում է, որ շնչելը դժվարանում է, մյուսներն անհանգստանում են սենյակային բույսերի համար, որոնց խոնավություն է հարկավոր:
Հատկապես բարդ է նրանց վիճակը, ում տանը երեխաներ կան:
Հարկավոր է`
Պատրաստման եղանակը`
1. Կտրեք պլաստիկե շշի վրա բացվածք 5 х 10 սմ չափով։
2. Այն հորիզոնական կերպով՝ բացվածքը վերևում, կախեք խողովակից՝ օգտագործելով կտորի շերտերը։
3. Շիշը սկոտչերով ամրացրեք, որ այն չսահի։
4. Մառլյան մի քանի շերտով ծալեք ուղղանկյան տեսքով՝ 10 սմ երկարությամբ ու մոտ 1 մ երկարությամբ։
5. Մի կողմից ֆիլտրի ծայրը մտցրեք շշի բացվածքի մեջ, իսկ մյուս մասը փաթաթեք տաք խողովակի վրա։
6. Շշի մեջ ջուր լցրեք։
Սարքը պատրաստ է գործելու
1. Հետևեք այն բանին, որ շշի մեջ միշտ ջուր լինի:
2. Խոնավությունը կարգավորեք՝ շիշը բարձրացնելով ու իջեցնելով։
Օդի նման խոնավեցուցիչը մի քանի առավելություն ունի՝ ծախսատար չէ, շատ հեշտ է պատրաստել ու փոխարինել անսարքության դեպքում: