Թուրքիան այլևս չի կարող պահանջել Ասադի հրաժարականը. Թուրքիայի փոխվարչապետ


23:18 , 20 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի փոխվարչապետերից Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ ներկայում Թուրքիան չի կարող պահանջել նրա հրաժարականը: 
 «Թեև մենք առաջվա պես կարծում ենք, որ Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությունը կապ ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, սակայն ներկայում տարածաշրջանային իրավիճակը փոխվել է, Թուրքիան չի կարող պնդել առանց Ասադի մասնակցության որևէ համաձայնության հաստատման վերաբերյալ», - ասել է Շիմշեքը: 
Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
 Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի տարածք է մտել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: