Ստամբուլում նռնականետից գնդակոծել են անվտանգության վարչության շենքը


23:12 , 20 հունվար, 2017

 Ստամբուլում անհայտ անձիք նռնականետից գնդակոծել են Անվտանգության վարչության շենքը, որը գտնվում է Վատան փողոցում։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։
 Նախնական տվյալներով՝ արկերը չեն ներթափանցել շենք։ Վիրավորների մասին չի հաղորդվում։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, սկսվել է գնդակոծողների որոնման գործողություն։