ԱՄՆ նախագահ Դոնլադ Ջոն Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ հնչած ելույթը պարունակում էր երկու հիմնական շեշտադրում


22:33 , 20 հունվար, 2017

Image may contain: 1 personԹրամփն իր ելույթով ցույց տվեց, որ իր ներքին քաղաքականության առանցքը լինելու է Միացյալ Նահանգների քաղաքացին և վերջինիս բարեկեցությունը, ով մինչ այժմ, ըստ Թրամփի, անտեսված է եղել սեփական իշխանության կողմից։

Արտաքին քաղաքականության մասին խոսելիս ԱՄՆ նախագահը համար մեկ առաջնահերթություն համարեց ահաբեկչության դեմ պայքարը։ Հետաքրքրական էր, որ Թրամփը շեշտեց, որ միջազգային հարաբերություններում ցանկացած երկիր իրավունք ունի առաջնահերթ հետապնդել սեփական շահերը և որ ԱՄՆ-ն նույնպես կհետապնդի իր շահերը առանց այլոց վրա ճնշում գործադրելու։ Այսպիսով՝ նա ցույց տվեց, որ ԱՄՆ-ն չի հավակնում իր կամքը պարտադրել։

Թրամփը, ինչպես և կանխատեսվում էր, Ռուսաստանը չդիտարկեց որպես ԱՄՆ հակառակորդ կամ թշնամի։

Ինչպիսին կլինի իրականությունը, ցույց կտա ժամանակը։

P.S. Իրական ժողովրդավարության ցուցիչներից էր ԱՄՆ ողջ մնացած բոլոր նախագահների, ինչպես նաև նախընտրական շրջանում Թրամփի կատաղի հակառակորդ Հիլարի Քլինթոնի ներկայությունը։