Սպանության կասկածանքով բերման ենթարկված Կոտայքի բնակիչը հայտնել է անհետ կորած աղջկա դիի գտնվելու վայրը


18:36 , 20 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Հունվարի 13-ին Երևանի բնակիչ Ա.Հ-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտարարություն է տվել, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ին իր ընկերուհի Ք. Ա.-ն Բագրատունյաց փողոցից նստել է անհայտ տաքսի ավտոմեքենա և այլևս տուն չի վերադարձել: 
 2017 թ. հունվարի 17-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՔՀԳ վարչություն կասկածանքով բերման է ենթարկվել Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Գարեգին Եղիազարյանը, որը հայտնել է Ք. Ա.- ի դիակի գտնվելու վայրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: