Հերմինե Նաղդալյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը


15:58 , 20 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 20-ին հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Կարևորվել են կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում և  այդ ուղղությամբ երկու երկրների  քայլերը:


Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել Ղազախստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, մասնավորապես, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից առաջարկված «Խաղաղություն. 21-րդ դար» մանիֆեստը, որի նպատակն է արմատախիլ անել աշխարհում առկա պատերազմները: Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր երկրների համար մեծ է Ղազախստանի ներդրումը խաղաղության վերահաստատման գործում՝ Հարավային Կովկասում այսօր առկա ռազմական հռետորաբանությունը և սպառազինության մրցավազքը բացառելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ