Բաքվում մոռանում են մեկ բան, որ դեռ ողջ են Բաքվի ջարդերի ականատեսները. Մարինա Գրիգորյան


14:10 , 20 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.

«Սովորական ցեղասպանության» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան Բաքվի ջարդերի 27-րդ տարելիցին:

Մարինա Գրիգորյանն ասաց, որ աշխատանքներ են տանում՝ ուղղված Ադրբեջանի քարոզչամեքենաների ստի կեղծիքի բացահայտմանը և պատմությունը ներկայացնելուն և աշխատում են ԱԳՆ-ի և Սփյուռքի նախարարությունների հետ:  Նա ասաց, որ Ադրբեջանում այսօր նշվում է ողբերգական օր՝ կապված սովետական բանակի ներխուժման հետ, սակայն նրանք աղմուկ են բարձրացնում, որպեսզի մոռացության մատնեն, այն, ինչ եղավ  1990 թվականի հունվարի 13-19-ին։ «Այդ շաբաթը մտավ որպես հայերի Ցեղասպանության շաբաթ Բաքվում, ինչը Բաքուն ուզում է մոռացության մատնի»,-ասաց նա և նշեց, որ մեկ շաբաթվա ընթացում սպանում, տանջամահ էին անում, այրում էին բռնի տեղահանում էին հայերին:

«Բաքվում մոռանում են մեկ բան, որ դեռ ողջ են այդ իրադարձությունների ականատեսները և տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր անցել են այդ դժոխքի միջով և կորցրել են իրենց հարազատներին»,-ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ