Մերկելն աշխատանքային այցով մեկնում է Թուրքիա


13:06 , 20 հունվար, 2017

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի սկզբին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրներին:

Անկարայում Մերկելի հանդիպումների օրակարգում են լինելու փախստականների ճգնաժամի լուծումը, տարածաշրջանային խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարն ու տնտեսական հարցեր:

Գերմանիայի կանցլերը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: