Պեսկով. Մեզ Վաշինգտոնի հետ լավ հարաբերություններ են անհրաժեշտ, բայց տանգո երկուսով են պարում


11:30 , 20 հունվար, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Ամերիկայի հետ:

Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք կարծում ենք, որ աշխարհում եւ մեր տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներ չենք կարող լուծել՝ առանց ամերիկացիների հետ համագործակցության: Այդ պատճառով մեզ Վաշինգտոնի հետ լավ հարաբերությունները չափազանց անհրաժեշտ են, բայց, ինչպես ասում են, տանգոյի համար երկուսն են պետք: Բայց մեծ հարց է, թե ինչպիսին կլինի նախագահ Թրամփի մոտեցումը»,- նշել է նա: