Թուրքիայի ԱԳ նախարարին հրավիրել են Թրամփի երդմնակալությանը


09:05 , 20 հունվար, 2017
Թուրքերը շատ գրագետ ու ճիշտ աշխատում են Թրամփի «incoming» վարչակազմի հետ։ Նախ` Չավուշօղլուն հրավիրված է մասնակցելու Թրամփի երդմնակալության արարողությանը։ Դրանից զատ` ճիշտ լոբբիստական աշխատանքի արդյունքում հանդիպում է կազմակերպվել Չավուշօղլուի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի Մայքլ Ֆլինի հետ։ Թուրքական այս հզոր «կանալ»-ը, անկասկած, ակտիվ օգտագործվելու է Ադրբեջանի կողմից։ Գուշակեք, թե ում դեմ։