ԱՄՆ ֆինանսների նախարարի թեկնածուն դեմ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմանը


01:38 , 20 հունվար, 2017

Image resultՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարի թեկնածու Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմանը։

Մնուչինն այդ հայտարարությունն արել է ԱՄՆ Սենատում իր թեկնածության վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ։ Նա դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ վստահ չէ, թե անհրաժեշտ է կոշտացնել այդ պատժամիջոցները.

«Ես դեմ եմ պատժամիջոցների վերացմանը։ Վստահեցնում եմ 100 տոկոսով, որ կաջակցեմ դրանց երկարաձգմանը։ Ինչ վերաբերում է պատժամիջոցների խստացմանը, ապա ներկա դրությամբ ես չեմ տիրապետում տվյալ հարցի շուրջ բավականաչափ տեղեկատվության և կդժվարանամ պատասխանել»։

Նա ընդգծել է, որ պատժամիջոցները կարող են վերացվել Ռուսաստանի հետ լավ գործարքի դեպքում՝ չմանրամասնելով, թե ինչ գործարքի մասին է խոսքը։ Հունվարի 15-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կողմ էր արտահայտվել Մոսկվայի հետ միջուկային համաձայնագրի սորագրմանը՝ ընդգելով, որ պատժամիջոցները կարող են մեղմացվել, եթե Ռուսաստանն էականորեն կրճատի միջուկային զինանոցը։