Աշխարհի բնակչության 98%-ին Արցախի հարցը նույնքան է հետաքրքրում, որքան մեզ Գամբիայի ու Սենեգալի խնդիրները


01:51 , 20 հունվար, 2017

Image result for gambia senegal armyԵրեկ Սենեգալի զորքերը ներխուժել են Գամբիա։
Ո՞վ էր տեղյակ այս իրադարձությունից։

ԼՐԱՑՈՒՄ. Այս հարցը դրել եմ, որպեսզի մի պահ մտածենք՝ որքա՞ն է այս լուրը մեզ հետաքրքրում, և պատրա՞ստ ենք արդյոք ժամանակ տրամադրել հասկանալու՝ ով է ճիշտ, ով է սխալ։
Աշխարհի բնակչության երևի 98%-ին Արցախի հարցը նույնքան է հետաքրքրում, որքան մեզ Գամբիայի ու Սենեգալի խնդիրները։
Գլոբալ մակարդակում հանրային կարծիքի վրա ազդելը տևական, նպատակասլաց, բազմավեկտոր, համալիր աշխատանք է պահանջում։ Անելիք ունենք յուրաքանչյուրս։