2020 թվականին Չինաստանում նավթի արդյունահանման ծավալը կհասցվի 200 միլիոն տոննայի


20:52 , 19 հունվար, 2017

 Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները մտադիր են մինչև 2020 թվականը հում նավթի արդյունահանումը մեծացնել մինչև 200 միլիոն տոննայի, իսկ բնական գազի անխափան մատակարարումների ծավալը գերազանցելու է 360 միլիարդ խորանարդ մետրը։
 Այդ մասին նշված է Բարեփոխումների ու զարգացման պետական կոմիտեի և Պետական էներգետիկ վարչության հնգամյա պլանում։ 2016-2020 թվականներին Չինաստանը նավթի հետախուզված պաշարներին կհավելի 1 միլիարդ տոննա։
 Հաղորդվում է, որ 2020 թվականին բնական գազի հետախուզական պաշարները կհասնի 16 տրիլիոն խորանարդ մետրի, իսկ թերթաքարային գազի հետախուզական պաշարները կգերազանցեն 1.5 տրիլիոն խորանարդ մետրը։