«Ժառանգությունում» տարաձայնություն է. վարչության անդամների ընդհանուր հայտարարի չգալու պատճառով նիստն ընդհատվել է


19:18 , 19 հունվար, 2017

 Քիչ առաջ ավարտվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը, որտեղ այդպես էլ չի հստակեցվեր, թե ինչ ձևաչափով է կուսակցությունը մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Վարչության անդամները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:
 «Ես անձամբ կողմ եմ, որ մենք գնանք մեր ցուցակով, առանձին»,-ասաց Փոստանջյանը՝ նշելով, որ կուսակցությունում ինքը համակիրներ ունի:
 Պատգամավորը տեղեկացրեց, որ մոտ օրերս վարչությունը նորից կհավաքվի և հարցը կդրվի բաց քվեարկության:
 «Այդ ժամանակ կիմանանք, թե ով ինչպես քվեարկեց»,-հավելեց Փոստանջյանը:

Փոստանջյանը չի բացառում, որ ընդհանուր համաձայնության չգալու դեպքում «Ժառանգությունն» առհասարակ չմասնակցի ընտրություններին: