Հայաստանում կվերանայեն ավտոմեքենաների տեխզննման կարգը


18:32 , 19 հունվար, 2017

 Կառավարությունը վերանայելու է ավտոտրանսպորտային միջոցների տեխզննման կարգը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկանում են կազմակերպել նորմալ տեխզննում, ոչ թե ուղղակի վաճառվի կտրոնն ու փակցվի մեքենայի ապակուն:
 «Այս փուլում բոլոր տեխզննման կենտրոնների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն է իրականացվում: Հույս կա, որ մոտ երկու ամսվա ընթացքում համապատասխան որոշման նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ իրավիճակը փոխելու համար օրենսդրական փոփոխություն պետք է լինի: