Հենրիխ Մխիթարյանը լքել է Լոուրի հյուրանոցը


15:07 , 19 հունվար, 2017
Armfootball.com-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լքել է Մանչեսթերի Լոուրի հյուրանոցը:

Manchestereveningnews-ի հաղորդմամբ, վերջին ֆուտբոլիստները, ովքեր հյուրանոցում էին ապրում, Պոլ Պոգբան էր և Հենրիխ Մխիթարյանը:

Աղբյուրի հաղորդմամբ, Պոգբան հյուրանոցը լքել և այլ բնակության վայր է գտել նախորդ ամիս, իսկ Մխիթարյանը` վերջերս: