Հայաստանում մասնավոր բուհերը չեն զարգանա այնքան ժամանակ, քանի դեռ առևտրային կազմակերպություններ են


14:18 , 19 հունվար, 2017

Картинки по запросу արմեն աշոտյանԵթե ամփոփեմ որոշ մասնավոր բուհերի ռեկտորների «բացատրությունները», թե ինչու են կեղծ դիպլոմներ վաճառվում, ստացվում է հետևյալը՝

Ժամանակին խստացրել են կանոնները, հսկողություն են սահմանել, որոշները մրցակցությանը չեն դիմացել, ընդունվողների թիվը կտրուկ պակասել է, դե, մի ձև պիտի գոյատևեին, դիպլոմ են ծախել, որ «դրած գործը» չփակվի:

Ու մեղավորը, փաստորեն, խստացնողն ու կրթության որակի համար կռիվ տվողն էր :)

Հ.Գ. Հայաստանում մասնավոր բուհերը չեն զարգանա այնքան ժամանակ, քանի դեռ շահույթ հետապնդող, առևտրային կազմակերպություններ են...