Թրամփն ընտրել է 2020 թվականի նախագահական կամպանիայի իր կարգախոսը


00:42 , 19 հունվար, 2017

 Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2020 թվականի իր նախագահական կամպանիայի նոր կարգախոսը։
 Այն ստացել է «Պահպանի՛ր Ամերիկայի մեծությունը» անվանումը։ Թրամփն իր փաստաբանին կարգադրել է ֆիքսել տվյալ կարգախոսը։
 Թրամփը նաև ընդգծել է, որ իր կարծիքով՝ լավ նախագահի պարտականություններից մեկն այն է, որ նա պետք է լինի երկրի պարագլուխ՝ ցույց տալով անձնական օրինակ։
 Ընդգծվում է, որ Թրամփը 2016 թվականի նախագահական ընտրությունների կամպանիայի կարգախոս էր ընտրել «Ամերիկան վերստին դարձնել մեծ» կարգախոսը։
Նա այն ընտրել էր 2012 թվականի ընտրություններում Միթ Ռոմնիի պարտությունից մի քանի օր անց։