Դոնալդ Թրամփին երդմնակալության արարողության ժամանակ վրացական չոխա կնվիրեն
17:48 , 18 հունվար, 2017 Tert.am-ը գրում է. ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նրա երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, վրացական ազգային հագուստ՝ չոխա կնվիրեն, հայտնում է Грузия Online-ը: Թրամփի համար նախատեսված նվերը պատրաստել է Վրաստանի մշակույթի պալատը: Պալատի նախագահ Դավիդ Օկիտաշվիլին հայտարարել է, որ այդ նվերը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև բարեկամության խորհրդանիշ է: «Վրաստանի մշակույթի պալատն այդ օրվա կապակցությամբ, «Հագուստի տան» հետ միասին, չոխա է ստեղծել, որը երդմնակալությունից հետո կփոխանցեն ԱՄՆ նորընտիր նախագահին՝ ի նշան հարգանքի և բարեկամության»,- ասված է Facebook-ում Օկիտաշվիլիի էջում տեղադրված հաղորդագրությունում: