Սկանդալ Դավոսում․ Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ


17:00 , 18 հունվար, 2017

 Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջուբեյրը Դավոսի Համաշխարհային ֆորումում ելույթի ժամանակ Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցլեու և տարածաշրջանի երկների ներքին գործերին միջամտելու համար, հաղորդում է Rosbalt գործակալությունը։
 «Հույս ունեմ, որ Իրանը պատասխան կտա ահաբեկչությանն աջակցելու, բալիստիկ հրթիռների մասին համաձայնագրի պայմանները խախտելու և տարածաշրջանի ներքին գործերին միջամտելու համար»,-ասել է Ալ-Ջուբեյրը։
 Նախարարը նաև նշել է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Սիրիայի հարցով բանակցություններին, որոնք նախատեսվում է անցկացնել Աստանայում։