Օբաման հեռանալուց առաջ 500 մլն դոլար է փոխանցել գլոբալ տաքացման դեմ պայքարող հիմնադրամին


15:11 , 18 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկրի ղեկավարի պաշտոնը լքելուց օրեր առաջ 500 մլն դոլար է փոխանցել ՄԱԿ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամին (Green Climate Fund), որը պայքարում է գլոբալ տաքացման երևույթի դեմ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հիմնադրամը ստեղծվել է 2010թ. և ֆինանսավորվում է զարգացած, զարգացող պետությունների կողմից:

Հայտնի է, որ ԱՄՆ-ն պարտավորվել էր 3 մլրդ դոլար փոխանցել հիմնադրամին: Օբամայի կառավարման օրոք փոխանցվել է 1 մլրդ-ը, մինչդեռ մնացած 2 մլրդ դոլարը, որը պետք է հիմնադրամին հատկացվեր նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, չի փոխանցվելու: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 70-ամյա հանրապետականը չի պատրաստվում միլիարդներ տրամադրել գլոբալ տաքացման դեմ պայքարին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ