Դուբայում ՀՀ հյուպատոսություն կստեղծվի


13:09 , 18 հունվար, 2017
ՀՀ նախագահը հրամանագիր է  ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին: Հյուպատոսական շրջանում կընդգրկվեն Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի շրջանակում Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի հետ հանդիպմանը  կողմերը թանկ են գնահատել երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել դրանք ավելի զարգացնել և ամրապնդել: Նրանք համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: