Varda-ի` էրոտիկայով համեմված երեւանյան համերգը (PHOTOS)


19:09 , 8 մարտ, 2013

Մարտի 7-ին իրականացել է փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանի երազանքներից մեկը. գեղեցկուհին ելույթ է ունեցել հայ հանդիսատեսի առջեւ: «Աստվածուհի» խորագրով շոուն բալետի պարողների հետ նա ներկայացրել է  «Vivaldi Hall» ռեստորանում:


Խոստացվածի պես, երեկոյի ընթացքում Varda-ն ներկաներին զարմացրել է իր պարային, ակրոբատիկ համարներով, որոնցից մեկն ուղեկցվել է կրակներով շոուով, անպակաս են եղել նաեւ վոկալային կատարումները: 

Համերգին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ Վարդանուշ Մարտիրոսյանն ասել էր, որ անակնկալ են մատուցելու միջոցառմանը ներկա տղամարդկանցից մեկին. «Էրոտիկ համար է լինելու, բայց թույլատրելի սահմանը չենք անցնի»: Եվ այսպես, Varda-ն եւ իր թիմի երկու աղջիկները պարել են դահլիճից հրավիրված տղամարդու համար, որի աչքերն էրոտիկ պարի ողջ ընթացքում փակված են եղել ժապավենով:
Շոուի հյուրերի համար խաղարկություն է անցկացվել, հաղթողներին էլ մատուցվել են նվերներ: Ի դեպ, Varda-ի մասնակցութամբ շուոի ավարտից հետո երեկոն չի ավարտվել, այլ շարունակվել է մինչեւ ուշ գիշեր` Dj-ի մատուցած երաժշտությամբ ու ներկաների պարերով:

Varda-ն «Vivaldi Hall» ռեստորանում ելույթ կունենա նաեւ այսօր եւ վաղը: Պարուհու երեւանյան համերգների կազմակերպիչը «Luxury»-ն է: