Թուրքիայում 243 զինվորականների ձերբակալելու օրդեր են տվել


11:52 , 18 հունվար, 2017

Թուրքիայի դատախազությունը 243 զինվորականների ձերբակալելու օրդեր է տվել, հաղորդում է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ զինվորականներին ձերբակալելու գործողությունն անցկացվում է միաժամանակ 54 նահանգներում։ Զինծառայողները կասկածվում են 2016թ․ հուլիսին ռազմական հեղաշրջման անհաջող փորձին մասնակից լինելու մեջ։

Ձերբակալության հիմք է հանդիսացել սմարթֆոնի համար հավելվածի կիրառումը, որը թույլ է տալիս հաղորդագրություններով փոխանակվել, որոնք պաշտպանված են կոդավրոման համակարգով։ Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակեպրության անդամները օգտվել են հենց այս հավելվածից, որպեսզի համակարգեն իրենց գործողությունները։