Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ


09:50 , 18 հունվար, 2017

Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ։


Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը, այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 490 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ենթափողային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: