Փորձագետները Սպիտակ տունը գնահատել են 400 միլիոն դոլար


04:29 , 18 հունվար, 2017
Image result for белый домBusiness Insider-ի փոխանցմամբ՝ փորձագետները Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տունը գնահատել են գրեթե 400 միլիոն դոլար։ Այդ մասին հայտնել է Zillow ընկերությունը։ Մասնագետների խոսքերով՝ Բարաք Օբամայի նախագահության 8 տարիներին նստավայրի գինն աճել է 15 տոկոսով և այժմ գնահատվում է մոտ 397.9 միլիոն դոլար։ Ընկերությունն ընդգծել է, որ Օբամայի նախագահության ժամկետը համընկել է ամերիկյան անշարժ գույքի շուկայի վերականգնման հետ, և դա դրականորեն է ազդել Սպիտակ տան արժեքի վրա։ Փորձագետները հաշվարկել են, որ 132 սենյակ ունեցող շենքի վարձակալությունն ամսական կարժենա 2.08 միլիոն դոլար։