Ֆլորիդայի օդանավակայանում իրականացված զինված հարձակման պատասխանատուն ԴԱՒՇ-ն է. FBI


01:54 , 18 հունվար, 2017

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում իրականացված զինված հարձակման գործով կասկածյալը Էստեբան Սանտյագոն է։

Այդ մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI), ըստ որի՝ Սանտյագոն հարձակումն իրականացրել է ԴԱԻՇ-ի անունից։ FBI-ի գործակալ Մայքլ Ֆեռլացոն չի հայտնել, թե արդյոք տվյալ գործով կասկածյալը կապերի մեջ է զինյալների հետ, թե միայն ահաբեկիչների ազդեցության տակ է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 6-ին Ֆորտ Լոդերդեյլի օդանավակայանում կրակոցներ արձակած Սանտյագոյին սպառնում է մահապատիժ։ Կրակոցների հետևանքով զոհվել էր 5 և վիրավորվել էր ևս 45 մարդ։ Դրանից հետո 26-ամյա Էստեբան Սանտյագոն ձերբակալվել էր։