Ռուսաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները Պրահայում կքննարկեն երկկողմ կապերը


23:06 , 17 հունվար, 2017

 Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը Պրահայում տեղի է ունենալու փետրվարի սկզբին:
 Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։ Դրանում նշված է, որ Կարասինը հունվարի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Աբաշիձեի հետ, և քննարկել է Պրահայում առաջիկա հանդիպման հարցը։
Բացի դրանից, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, ռուս-վրացական կապերի կարգավորման ուղիները։