Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ կարիքների համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու կարգը, պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կազմակերպություններին հուզող և գործընթացին առնչվող այլ խնդիրներ:
Կոչ անելով ակտիվորեն մասնակցել առաջիկա մրցույթներին՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ ամբողջ գործընթացը գտնվում է պաշտպանության նախարարի խիստ հսկողության ներքո: Ըստ այդմ՝ արվելու է ամենայն հնարավորը ազատ մրցակցային դաշտ ապահովելու և մրցույթների անցկացման վերաբերյալ հասարակության մեջ առկա թերահավտություններն ու թյուրըմբռնումները վերացնելու համար, որպեսզի մրցույթի յուրաքանչյուր մասնակից համոզված լինի, որ եթե ներկայացնում է որակյալ ապրանք, մրցունակ գին, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի ճիշտ լրացված օրինակներ, ապա ոչ մի դեպքում չի կարող որակազրկվել:
Պաշտպանության նախարարի հաձնարարականի համաձայն, առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ կազմակերպվելու են նաև զինված ուժերին ապրանքներ և ծառայություններ առաջարկող մյուս ոլորտների հնարավոր մատակարարների հետ: