Շակիրան Դավոսում մրցանակ է ստացել


18:54 , 17 հունվար, 2017
 Շակիրան Դավոսում մրցանակ է ստացելYerkir.am-ը գրում է.
 Կոլումբացի երգչուհի Շակիրան  Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում բարեգործական գործունեության համար արժանացել է Crystal Award մրցանակի. հայտնում է gazeta.ru-ն:
 Շակիրան ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, նաև` Pies Descalzos Foundation-ի հիմնադիր, որն օգնում է կոլումբացի երեխաներին կրթություն ստանալ:

Ֆորումի մրցանակների են արժանացել նաև գերմանացի ջութակահարուհի Աննա-Սոֆի Մուտերը և հոլանդացի դերասան Ֆորեսթ Ուիթակերը:Համաշխարհային տնտեսական ֆորումն անցկացվում է Դավոսում հունվարի 17-20-ը` «Նրբանկատ և պատասխանատու ղեկավարում» խորագրով: