Մոլդովան ծրագրում է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵԱՏՄում
18:18 , 17 հունվար, 2017
Armenpress-ը գրում է.
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ամփոփելով ՌԴի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, հույս Է հայտնել, որ Եվրամիության հետ հանրապետության ասոցացման վերաբերյալ համաձայնագիրը կլուծարվի երկրում կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո: «Ես չեմ բացառում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո կլինի խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը, որը ես կպաշտպանեմ, եւ այդ համաձայնագիրը կլուծարվի»,ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»ը՝ հղում անելով ՏԱՍՍին:
Ինչպես հայտնել Է Մոլդովայի նախագահը, իր երկիրը պլանավորում Է դիտորդ դառնալ Եվրասիական տնտեսական միությունում: «Այսօր առավոտյան ես հանդիպում ունեցա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարության հետ:
Այսօր ես հանդես եկա ԵԱՏՄի հետ համագործակցության շրջանակային հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկա շաբաթներին կոնսուլտացիաներ կսկսենք, որպեսզի առաջիկա ամիսներին նման հուշագիր ստորագրվի… Ես խնդրեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ դիտարկել այն բանի հնարավորությունը, որ Մոլդովան դիտորդ դառնա եվրասիական տնտեսական հանձնաժողովում, ԵԱՏՄում»,ասել Է Դոդոնը: