Հայական փլավ՝ սպանախով․ լավագույն ուտեստը ընտանեկան ընթրիքի համար․ The Washington Post


19:40 , 17 հունվար, 2017

 Սպանախով հայկական փլավը լավագույն ուտեստն է ընտանեկան ընթրիքի համար, մասնավորապես հանգստյան օրերին, գրում է Ջոն Յոնանը The Washington Post թերթում։
 «Բրնձով և սպանախով փլավը՝ պանրի, ընկույզի, համեմունքների համադրությամբ, Մերձավոր Արևելքի ամենահամեղ ճաշատեսակներից մեկն է։ Այն պետք է պատրաստել առանց շտապելու»,-ասվում է հոդվածում։
 Ջոն Յոնանը, ընթերցողների հետ կիսվելով հայկական ճաշատեսակի բաղադրատոմսով, գրում է, որ բրինձը և սպանախը պետք է եփել քիչ ջրով, այնուհետև ավելացնել պանրի կտորներ, պոպոք և համեմունքներ։