Սպասվում է, որ մոտ 900 հազար մարդ բողոքի է դուրս գալու Թրամփի երդման արարողության ժամանակ


19:20 , 17 հունվար, 2017
 Սպասվում է, որ մոտ 900 հազար մարդ բողոքի է դուրս գալու Թրամփի երդման արարողության ժամանակYerkir.am-ը գրում է.
 Ամն Կոլումբիա մայրաքաղաքային նահանգի ներքին անվտանգության դեպարտամենտը սպասում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողության օրը` հունվարի 20-ին, այդ կապակցությամբ տարատեսակ բողոքի ակցիաներ են լինելու, որոնց կմասնակցի մոտ 900 հազար մարդ. ըստ РИА Новости-ի` հայտնել է NBC հեռուստաալիքը:
 Ի դեպ, այդ թիվը 2 անգամ փոքր է Բարաք Օբամայի` 2009 թվականի երդման արարողության ժամանակ բողոքողների թվից` 1,8 միլիոն ցուցարար:
 Նահանգի ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավարն ասել է, որ ցուցարարների երթուղիների անվտանգությունն ապահովելու է մոտ 3,2 հազար ոստիկան: