«Էրգենեկոնի» վերաբերյալ բոլոր հրամաններն անձամբ Էրդողանից եմ ստացել. Դինքի սպանության գործով կասկածյալի աղմկահարույց հայտարարությունը


12:49 , 17 հունվար, 2017

Tert.am-ը գրում է.

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում կասկածյալներից Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերն աղմկահարույց հայտարարություն է արել՝ նշելով, որ իր պաշտոնավարման շրջանում նա ոչ մի քայլ չի կատարել առանց այն ժամանակ դեռևս Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համաձայնեցնելու: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Յըլմազերը ժամանակին համարվել է Էրդողանի վստահված կադրերից մեկը և ըստ որոշ խոսակցությունների՝ Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի պետ է նշանակվել Էրդողանի անմիջական միջամտությամբ:

Մեղադրյալը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել, որ Դինքին պաշտպանելու համար պետությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել:

«Բոլորն էլ գիտեն, որ վախի մթնոլորտը սկսվել է Ստամբուլի ոստիկանությունից: Այս ամենը մեզ հետ կապ չունի, Ստամբուլի ոստիկանության գործն էր: Նայեք Օրհան Փամուկի (գրող, Նոբելյան մրցանակակիր-Tert.am) գործին, հետաքննության զեկույցները կապված են Ստամբուլի ոստիկանության հետ: Ես ի՞նչ կապ ունեմ: Ինչպես որ Օրհան Փամուկն է պաշտպանության տակ առնվել, այնպես էլ Դինքը պետք է պաշտպանվեր», - ասել է Յըլմազերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ