Լուկաշենկոն Viber-ը բելառուսական արտադրանք է անվանել


12:10 , 17 հունվար, 2017

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում բելառուսական արտադրանքների բարձր ներուժի մասին՝ ընդգծելով, որ դրանց թվում է մասնավորապես Viber հայտնի մեսենջերը։ Ինչպես հաղորդում է «ԲելՏա» բելառուսական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Կահիրեում բելառուսա-եգիպտական գործարար համաժողովի բացմանը։

«Վստահ եմ, որ ձեզանից շատերն արդեն օգտագործում են մեր ծրագրավորողների ծրագրային ապահովումը, ինչպես օրինակ Viber-ն է։ Եվրոպական պետությունների շրջանում Բելառուսը զբաղեցնում է առաջատար դիրքեր բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,-ասել է Լուկաշենկոն։

Նշենք, որ Viber-ը պատկանում է Viber Media միջազգային ընկերությանը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լյոքւսեմբուրգում։ Հավելվածի մշակման կետեր տեղակայված են նաև բելառուսական Մինսկում և Բրեստում, ինչպես նաև Իսրայելում։