Եթե տեսաք վագր
Դուք եսասեր, բայց և կրոնապաշտ անձնավորություն եք: Կյանքի վաղ շրջանում հնարավոր են կոնֆլիկտներ ընտանիքի անդամների հետ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Դուք կարողանում եք ազդեցիկ ելույթներ ունենալ և բոլորին հմայել Ձեր ուրախ ու գեղեցիկ դեմքով: Ուր էլ որ գնաք, Դուք միշտ հասնում եք Ձեր ուզածին: Ձեզ հետ շփվելն այնքան էլ հեշտ չէ, սակայն երբ Դուք ինչ-որ մեկի հավանում եք, նրա հետ ամուր ընկերական հարաբերությունների մեջ եք մտնում: Ձեր կյանքը լի է անհանգստություններով ու խնդիրներով, սակայն դրանք երկար չեն տևի: Դուք լավ ընտանիք ու հրաշալի երեխաներ կունենաք: Դուք չափից ավելի շատ կարևորություն եք տալիս փողին ու նյութական արժեքներին, սակայն միաժամանակ ազատասեր եք, նպատակասլաց ու հույս եք տալիս բոլորին:
Եթե տեսաք երեք կնոջ
Դուք շատ համառ ու աշխատասեր անձնավորություն եք, սակայն կյանքի կարևոր հարցերում Ձեր բախտն այնքան էլ չի բերում: Դուք կոպիտ եք արտահայտվում, ինչը շատերին վանում է Ձեզնից: Դուք ժամանակ առ ժամանակ տհաճություն եք պատճառում մարդկանց, սակայն հաճախ նաև օգնում եք նրանց լուծել իրենց խնդիրները: Եթե Դուք աղջիկ եք, Դուք ուսումնատենչ եք և մեծ սեր եք տածում արվեստի հանդեպ: Եթե Դուք տղա եք, Դուք շատ զվարճասեր եք ու ժամանակի մեծ մասն անցկացնում եք աղջիկների հետ:
Հավանական է, որ Ձեր ընկերները խլեն Ձեր ժամանակը և վատնեն Ձեր գումարը, իսկ Դուք մնաք ձեռնունայն ու չիմանաք՝ ինչ անել: Զգո՛ւյշ եղեք: Դուք չափից ավելի շռայլ եք: Դուք միշտ պատրաստակամ եք օգնության ձեռք մեկնել Ձեր ընտանիքին ու ընկերներին: Դուք հաճախ եք հիասթափվում կյանքի դժվարությունների պատճառով: Այնուամենայնիվ, ընտանեկան կյանքում Դուք բավականին հաջողակ եք լինելու: Դուք ընտանիքի հոգատար հայր/մայր կլինեք:
Եթե վագրին և կանանց տեսաք միաժամանակ
Դուք կարող եք շփման եզրեր գտնել անգամ Ձեր թշնամիների հետ և առաջ տանել Ձեր գործերը: Դուք գործնական մտածելակերպ ունեք, սակայն հաճախ որոշումներ եք կայացնում պահի ազդեցության տակ: Դուք անում եք այն ամենը, ինչ Ձեր սիրտն է ուզում: Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները մշտապես զգում են Ձեր աջակցության կարիքը: Դուք աչքի եք ընկնում հումորի զգացումով: Դուք մի քանի սիրավեպեր կունենաք, իսկ երբ վերջապես ամուսնանաք, մի փոքր եսասեր կդառնաք: Հնարավոր է, որ ամուսնանալուց հետո դավաճանեք Ձեր երկրորդ կեսին: Ամեն ինչ դեռևս Ձեր ձեռքում է, և այս սցենարից խուսափելու համար հարկավոր է պարզապես ավելի հավատարիմ դառնալ: Դուք ազատասեր ու հետաքրքրասեր մարդ եք, ով շարունակ ձգտում է ուսումնասիրել շրջակա աշխարհը: Դուք սեփական փորձով եք սովորում ճիշտն ու սխալը: