Փայլանն իր նկատմամաբ ամոթալի որոշման հարցով դիմել է Սահմանադրական դատարան


11:05 , 17 հունվար, 2017

 Փայլանն իր նկատմամաբ ամոթալի որոշման հարցով դիմել է Սահմանադրական դատարանYerkir.am-ը գրում է.

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքելով հունվարի 13-ին մեջլիսում իր ելույթն ընդհատելու և իրեն 3 նիստով մեջլիսից հեռացնելու որոշման դեմ:

Ըստ «Ակօս»-ի՝ Փայլանը նաև դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահությանը՝ պահանջելով  հրաժարվել ընթացակարգին հակասող  որոշումներից:

Վերջինս ընդգծել է նաև, որ այդ որոշումով խախտվել է իր՝ պատգամավորական անձեռնամխելիությունն ու խոչընդոտվել խոսքի ազատության իրավունքը: