Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հայտնությունն ուղեկցվեց դատարանում շարֆանետման ցուցադրական անմիտ ակցիայով


10:56 , 17 հունվար, 2017
Картинки по запросу րաֆֆի հովհաննիսյանՐաֆֆի Հովհաննիսյանի հերթական հայտնությունն ուղեկցվեց դատարանում շարֆանետման ցուցադրական անմիտ ակցիայով…Քաղաքական առաքյալը կրկին հայտնվեց, քանի որ պաս, ծոմ պահելու շրջանն է, և ընթացքում կարելի է հերթական հացադուլը սղացնել, քաղաքական պայքարի իմիտացիա ստեղծել:
Ոչի՞նչ, որ իր կուսակցությունն արդեն լքում են այդ կուսակցության ակունքներում և պայքարի առաջնագծում կանգնածները… Լքում են լքվածության, անորոշության, քաղաքական պերմանենտ պաս պահող, աղոթող Րաֆֆի Հովհաննիսյանի միջմայրցամաքային կրուիզներից և հակասական պահվածքից հիասթափված:
Այդ կուսակցության «նավաբեկության» բեկորները կշպրտվեն իրենց նման այլ բեկորների և պաշտոնազրկված քաղաքական խաղացողների «ջերմ» գրկաբաց գիրկն ու կփորձեն «լաստանավերով» խցկվել Ազգային ժողով…