ՀՀԿ-ում դեմ են ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն


14:08 , 8 մարտ, 2013

«Ժողովուրդ»-ի տվյալներով՝ ՀՀԿ-ում գնալով ավելի ու ավելի հաստատուն դիրքորոշում է ձևավորվում՝ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու անիմաստության վերաբերյալ։ Թերթը գրում է, որ հանրապետականների մեծ մասը համարում է, որ ԲՀԿ-ն արժանի չէ իրենց հետ կիսելու իշխանության պտուղները, որովհետև նախագահական ընտրություններում ԲՀԿ-ականների մեծ մասը ոչ միայն չսատարեց Սերժ Սարգսյանին, այլ մի բան էլ օգնեց Րաֆֆուն։
Ճիշտ է, Գալուստ Սահակյանը հերքեց նման քննարկումներ լինելու մասին ասեկոսեները և հայտարարեց, որ կոալիցիա կազմելն ինքնանպատակ չի կարող լինել, բայց և այնպես ՀՀԿ-ն կողմ է կոալիցիայի գաղափարին՝ անկախ նրանից, թե ԲՀԿ-ն կլինի, թե որևէ այլ կուսակցություն։