Կանադայի վարչապետի դեմ հետաքննություն է սկսվել


00:09 , 17 հունվար, 2017
Tert.am-ը գրում է.
 Կանադայի` շահերի և էթիկայի հակամարտության հարցերի լիազոր Մերի Դոուսոնը հետաքննություն է սկսել երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոյի դեմ: Այս մասին հաղորդում է CTV հեռուստաալիքը:
 Հեռուստաալիքի տվյալներով` հետաքննության պատճառ են դարձել տեղեկություններն այն մասին, որ ամանորյա արձակուրդների ժամանակ Տրյուդոն և նրա ընտանիքի անդամներն օգտվել են իսմայիլականների հոգևոր համայնքի առաջնորդ Կարիմ Աղա Խան IV արքայազնի անհատական ուղղաթիռից:
 Այս ուղղաթիռով ընտանիքը Բահամյան Կղզիների մայրաքաղաք Նասաուից հասել է արքայազնին պատկանող կղզի, որը գտնվում է Կարիբյան ծովում, որտեղ և անցկացրել է արձակուրդը:
 Նշվում է, որ ուղևորության ժամանակ վարչապետին ուղեկցել է նաև իշխող Լիբերալ կուսակցության մի քանի անդամ: Կարիմ Աղա Խան IV արքայազնը Տրյուդո ընտանիքի հին ընկերն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: