Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի հարցը


22:30 , 16 հունվար, 2017

 Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
 Այդ մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, որոնց հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ռուսական կողմը։ Զրուցակիցները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում նաև հրադադարի ռեժիմի հարցը, ինչպես նաև քննարկել են Աստանայում սիրիական կարգավորման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստական թեման։