Վալուևն ու արջը. բռնցքամարտիկի էքստրեմալ արկածները Հայաստանի սարերում


22:15 , 16 հունվար, 2017

 Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է իր մարզչի հետ Հայաստանի սարերում արջի հանդիպելու մասին: Ինչպես հաղորդում է bryansktoday.ru-ն, պատգամավորը համացանցում պատասխանել է օգտատերերից մեկի հարցին իր կյանքում պատահած ամենաէքստրեմալ իրավիճակի մասին:
 Նիկոլայ Վալուևը պատմել է, որ իր մարզչի հետ Հայաստանի սարերում առավոտյան վազքի ժամանակ դեմ դիմաց հանդիպել է արջի: «Նա ցուլի չափսերի էր: Ես տեղումս կանգնած մնացի, իսկ մարզիչս թեքվեց և վազեց լանջի ուղղությամբ: Արջն էլ գնաց հակառակ ուղղությամբ»,- պատմել է նա:
 Վալուևը կատակել է, թե այդ ժամանակ անհասկանալի էր, թե նրանցից ով էր ավելի արագ փախչում: