4.1%-ով նվազել է բենզինի գինը


21:00 , 16 հունվար, 2017

Картинки по запросу բենզինի գինՈւսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, կարելի է ասել, որ նախորդ տարվա տարեվերջին տեղի ունեցավ բենզինի և դիզելային վառելիքի գների նվազեցում:

Մասնավորապես 2016 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազեց 4.1% և 1.2%-ով։

Եթե փորձենք այս ցուցանիշները համեմատել մեկ տարի վաղեմություն ունեցող ցուցանիշների հետ, ապա կտեսնենք, որ
2015 թվականի դեկտեմբերի համեմատ 2016-ի դեկտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 18.7% և 22.4%-ով: