Ներկայումս մինչև 16 տարեկան երեխաներին հին նմուշի անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով


17:38 , 16 հունվար, 2017
Ներկայումս մինչև 16 տարեկան երեխաներին հին նմուշի անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով

ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆԵԼՈՒ ՆԱԵՎ ՄԵԿ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻՆ

Հին նմուշի անձնագիրը (առանց բիոմետրիկ տվյալների) մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվելու է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավել քան 18 տարին լրանալը:
Ներկայումս մինչև 16 տարեկան երեխաներին հին նմուշի անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ նմանատիպ փոփոխություններ կատարվեցին նաև բիոմետրիկ անձնագրեր տրամադրելու ոլորտում: