Զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով


12:50 , 16 հունվար, 2017

Զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալովArmlur.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից ArmLur.am-ը տեղեկանում է,որ Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։